Երեվանում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա եվ դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 7-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 211 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վրաերթի ենթարկվածը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս