Թրաֆիքինգի եվ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2013

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երեւույթի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:  
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են ներկայացվել 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2012 փետրվարի 28-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.
   . Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ: 
  
   . Հեռուստատեսություն եւ ռադիո:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.
Առաջին տեղ – 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ – 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից  եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն եւ կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երեւույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին  համապատասխան նյութ չլինի:
Անհրաժեշտ է ներկայացնել.
1. Հրապարակված նյութը.
Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը: 
Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:
Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր    հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից  տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:
Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում`  նյութը    ներկայացնելիս:
Նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի ապրիլի 20-ը ներառյալ:
Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը: 
Նյութերը կարող են ներկայացվել  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 15:00 “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի գրասենյակ` ք. Երեւան, Արշակունյաց 2, “Տիգրան Մեծ” հրատարակչության շենք, 416 սենյակ:   
Մանրամասների համար կարող եք զանգել 060 623286 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:




Լրահոս