ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Աշխարհում շատ հետաքրքիր գործընթացներ են գնում. աշխարհը մտնում է արմատականացման նոր դար: Դա ոչ միայն Կորեայի, Կիպրոսի կամ Եվրամիության մեջ եղած հակասություններն են, որոնք էլ ավելի լուրջ զարգացումներ կունենան, այլեւ մյուս հակասությունները, որոնք իրենց ազդեցությունը կունենան բոլոր երկրների վրա: Սրան գումարվելու են նաեւ Սիրիայի թնջուկի լուծման ձեւերը: Ավելանալու են Իրանի հետ կապված խնդիրները, որոնց մասին անընդհատ խոսվում է, բայց արմատական լուծումներ չկան: Հիմա աշխարհում սկսել են որոշումներ կայացվել այդ լուրջ խնդիրների շուրջ: Դա իր ազդեցությունն է ունենալու նաեւ Հայաստանի վրա թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական առումով: Բոլոր համաշխարհային պրոցեսները ազդեցություն են ունենալու նաեւ Հայաստանի կյանքի վրա, արմատականացնելու են իրավիճակը, եթե Սերժ Սարգսյանը մի առավոտ չզարթնի, որին ես չեմ հավատում, եւ վերեւից հեղափոխություն չանի»:




Լրահոս