ԱՆՎՃԱՐ ԴԱՍԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրախալի լուր երաժշտասեր հասարակության համար. հայազգի ջազ դաշնակահար, 2006թ. Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող Տիգրան Համասյանն անվճար դասընթացներ կանցկացնի Գյումրի, Երեւան, Գորիս եւ Շուշի քաղաքներում: Այս մասին հայտնել է անձամբ Տիգրանը «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Բարեւ ժողովուրդ ջան: Գալող երկուշաբթի դասերը սկսվում են. Գյումրի, Երեւան, Գորիս եւ Շուշի: Խնդրում եմ լուրը տարածեք բոլոր ձեր երիտասարդ երաժիշտ ընկերներին եւ ծանոթներին, որ ներկա լինեն: Մուտքն անվճար է, բայց դասը կեսից լքելը 40.000 դրամ է:
Դասընթացների թեման չի լինելու զուտ ջազային: Նյութը լինելու է ընդհանուր երաժշտության մասին: Թե ինչ են իրենցից ներկայացնում երաժշտության այս 3 բաղադրամասերը` ռիթմը, մեղեդին եւ հարմոնիան, եւ այս բաղադրամասերը զարգացնելու հնարավորություններն ու հատուկ մտածելակերպերը: Այս մոտեցումներն իրենց մեջ ընդգրկելու են տարբեր երաժշտական ժանրեր, որոնց բառապաշարը մեծամասնությամբ լինելու է Հայկական ժողովրդական երաժշտական լեզուն:
Անպայման ձեր հետ բերեք ձեր գործիքները, իհարկե բացի դաշնամուրից եւ երգեհոնից:
Եթե կան երաժիշտներ, ովքեր կարող են իրենց հետ բերել փոքր հարվածային գործիքների կոմպլեկտ, խնդրում եմ ինձ «Ֆեյսբուք»-ով նամակ գրեք: Մինչ հանդիպում»:




Լրահոս