ՀԺ. Տարածքը լեփ լեցուն է չպայթած զինամթերքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 7-ին ողբերգություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրիից մի բանի կիլոմետր հեռավորության վրա` Վահրամաբերդ գյուղի մոտ, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրաճգարանի տարածքում ռումբի պայթյունից մահացել է երկու երեխա: Զոհվածներն են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 15-ամյա Մուշեղ Գևորգյանը: Ըստ նախնական տեղեկությունների` նրանք հրաձգարանի տարածքում ոչխարների հոտ են արածացրել: 102-րդ ռազմակայանի մամուլի պատասխանատու Կիրիլ Կիսիլյովը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել Է, թե ,… Երեխաները ապօրինի կերպով մուտք էին գործել հրաձգարանի տարածք, որը բոլոր կողմերից խրամապատված էր և առկա էին հայերեն, ռուսերեն նախազգուշացնող ցուցանակներե: Սակայն Գյումրիի “Ասպարեզ” ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը անձամբ գնացել է դեպքի վայր և չի հանդիպել ոչ մի խրամատի կամ ցուցանակի: Դեպքի վայիում նրա արած լուսանկարները սահմռկեցուցիչ պատկեր են ի ցույց դնում` տարածքը լեփ լեցուն է չպայթած զինամթերքով: Եվ այս ամենը նա ապացուցում է տեղում արված շուրջ 200 լուսանկարներով:




Լրահոս