Հայտնի է դարձել Փարիզում ահաբեկչություն իրականացրածներից երեքի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել Փարիզում նոյեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության երեք կասկածյալների ինքնությունները:

Lenta.ru-ն հայտնում է, որ մեկ մահապարտի անունը բացահայտել է ֆրանսիական Շարտր քաղաքի քաղաքապետ Ժան-Պյեր Ժորժը, իսկ  երկուսի տվյալները հրապարակել են ԶԼՄ-ները:

Քաղաքապետի տվյալներով՝ ահաբեկիչներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի 29-ամյա Մոստեֆա Իսմաիլ Օմարն է:  Փարիզի դատախազության տվյալներով՝ Օմարը ծնվել է Կուրկուրոն բնակավայրում: 2004-2010 թվականներին ութ անգամ ենթարկվել է պատասխանատվության, բայց ոչ մի անգամ բանտում չի հայտնվել:

Մահապարտների թվում է նաև Աբդուլակբակ Բ.-ն։ Իրեն պայթեցրած այս ահաբեկչի մոտ սիրիական անձնագիր է գտնվել: Այս մասին հայտնում է Le Figaro թերթը:  Երրորդ ահաբեկչի անունը հրապարակել է սերբական Blic թերթը, որը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամադը հավանաբար եղել է ահաբեկչությունների կազմակերպիչը:




Լրահոս