ԵՊՀ ժուռնալիտսիկայի ֆակուլտետի դեկանը վերընտրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի խորհրդի երեկվա նիստում փակ, գաղտնի քվեարկության միաձայն դեկանի պաշտոնում վերընտրվել է Նաղաշ Մարտիրոսյանը: Նրա թեկնածությունը առաջադրել էին Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի եւ Մամուլի պատմության ու տեսության ամբիոնները։ Նա միակ թեկնածու էր, այլ առաջադրում կամ ինքնառաջադրում չէր եղել:
Խորհրդի նիստում, որին մասնակցում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Նաղաշ Մարտիրոսյանին ներկայացրել է առաջիկա հինգ տարիների իր տեսլականը` կարեւորելով հատկապես փոխգործակցությունը առաջատար լրատվամիջոցների, լրագրողական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ:




Լրահոս