Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պինդ բռնել էր ,Օրինաց երկիրե խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ձեռքը և նրան օգնում էր աստիճաններից իջնել:
“Քուրս ա, մենք եկեղեցիով գնացել ենք և քուր ու ախպեր ենք դառել իրար հետ”,- կողքից իջնող լրագրողներին ու պաշտոնյաներին բացատրում էր Սամվել Ալեքսանյանը:
“Պարոն Ալեքսանյանը հայտարարում է, որ ինքն արդեն “Օրինաց երկրի” շարքերում է և Երևանի ավագանու ընտրություններին Մալաթիա-Սեբաստիա համայնքից ձայներ է բերելու “Օրինաց երկրի” համար”,- փոխադարձաբար կատակեց Հեղինե Բիշարյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Ալեքսանյանն այս անգամ կեղծելու՞ է ՕԵԿ-ի օգտին, տիկին Բիշարյանը պատասխանեց. “Երբեք Ալեքսանյանը կեղծիքներ չի արել, նա չափից շատ լավություններ է արել”:
Նշենք, որ իշխանական վերնախավը պատրաստվում էր Ալեքսանյանին պատկանող “Փարվանա” ռեստորանում տոնել Սերժ Սարգսյանի երդմնակալությունը:
Սա լրագրողների հետ զրույցում հաստատեց Ալեքսանյանը։
Տեսանյութը` “Առաջին լրատվականի”