Anonymous հաքերական խումբը խոստացել է ուժգնացնել «Իսլամական պետության» դեմ պայքարը՝ ի պատասխան Փարիզի ահաբեկչությունների. փոխանցում է Lenta.ru-ն:
Այս մասին ասվում է հաքերների հրապարակած տեսաուղերձում, որը հայտնվել է մի քանի լեզվով:
Անգլալեզու տարբերակում հաքերական խումբը խոստանում է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել սոցցանցերում իսլամիստների կողմից օգտագործվող կայքերի և հաշիվների վրա:
Թվիթերում Anonymous-ի հաշիվներից մեկի ղեկավարությունը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հաքերները քննադատում են ահաբեկիչների գործողություները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան