Լոնդոնի «Արսենալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Նրանց հետ Օզիլի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ այն կերկարաձգվի ևս երկու տարով: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ֆինանսական կողմը չի վերանայվի: