ՖԻՖԱ-ի նախագահ Ջոզեֆ Բլատերին և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա հեռացում ֆուտբոլային գործունեությունից, եթե ապացուցվի նրանց մասնակցությունը կոռուպցիոն սկանդալներին:
Այդ հարցով ՖԻՖԱ-ի Էթիկային կոմիտեն նիստ կհրավիրի մինչեւ դեկտեմբերի 25-ը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն Բլատերին եւ Պլատինիին 90 օրով հեռացրել է ֆուտբոլային գործունեությունից: