ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին մշտապես լրատվամիջոցներին մանրամասներ են հաղորդվում, ինչը խիստ մտահոգել է ՀՀԿ ղեկավար կազմին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս կայացած ԳՄ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ առաջարկել է պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի 19 անդամ ունեցող ԳՄ նիստերի մասին տեղեկությունները մամուլին հասանելի չդառնան: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու է տեղեկատվական արտահոսքը բարկացրել ԳՄ որոշ անդամների: «Նախ՝ չեմ կարծում, որ արտահոսք է լինում, եւ հետո՝ Ձեր տեղեկությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ԳՄ նիստում ոչ մի նման խնդիր չի առաջացել, եւ մենք ԳՆ նիստում քննարկում ենք շատ ավելի կարեւոր հարցեր»,-ասաց նա: Մինչդեռ ՀՀԿ-ի հակավարչապետական թեւը շարունակում է դժգոհ մնալ:




Լրահոս