Բակո Սահակյանն ընդունել է Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ջեք Հաջինյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Ստեփանակերտ-Մոնտեբելո քույր-քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի մայրաքաղաքի եւ Մոնտեբելոյի միջեւ կապերի հետեւողական խորացումն ու ընդլայնումը՝ այն համարելով անկեղծ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ընդօրինակելի տարբերակ:




Լրահոս