Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ թրեյնինգներ է անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն երկու շաբաթ է, ինչ նիստեր է անցկացնում մի խումբ յուրային հանրապետականների հետ (այդ թվում և ԱԺ պատգամավորների): Քանի որ նա մեծ վստահություն ունի, որ կրկին նշանակվելու է ՀՀ վարչապետ, ուստի անհրաժեշտություն է զգում ՀՀԿ-ականների հետ “թրեյնինգներ” անցկացնել, որպեսզի իր նշանակումից հետո ներկայացվելիք կառավարության ծրագրի քննադատությանը ՀՀԿ-ականները հակադարձեն փաստարկներով: Թերթը տեղեկացնում է, որ “կուսակցական սեմինարներն” անցկացվում են շաբաթ օրերին: Ո՞րն է սեմինարների նպատակը: թղթակցի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. “Սեմինարներ են տարբեր թեմաներով` օրենսդրական բարեփոխումներ, կառավարության ծրագիր, քաղաքականություն. կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված քննարկմանն եմ եղել: Ես մի անգամ մասնակցել եմ, երկրորդ անգամ չեմ եղել, քանի որ շտաբային աշխատանքով եմ զբաղված այս պահին”:

Շարունակությունը`”Ժողովուրդի” թերթի այսօրվա համարում




Լրահոս