Հրապարակ. Նախարարները մարշ-բրասոկի էին դիմում` խուսափելով լրագրողների հարցերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի եկած կառավարությունը, ինչպես ժողովուրդն է ասում` “էշից ընկած” էր. լրագրող տեսնելով, նախարարները ,մարշ-բրասոկիե էին դիմում: Իսկ լրագրողներին մի հարց էր հետաքրքրում` մնալո՞ւ եք ձեր պոստում, թե՞ ոչ: Ոչ մեկը կարծիք չուներ: Թերթի տեղեկություններով` նրանցից որևէ մեկի հետ ոչ ոք չի խոսել, բոլորն էլ սպասողական վիճակում են: Տեսակետ կա, որ կառավարության վերջնական կազմը հայտնի կլինի ավագանու ընտրություններից հետո: Ավելին` խորհրդարանի միջանցքներում երեկ ՀՀԿ-ականները տեսակետ էին հնչեցնում, որ հնարավոր է նույնիսկ նոր կառավարությունը ծրագիրը բերի, իրենք չհաստատեն` ժամանակ շահեն, մինչև ավագանու ընտրություններից հետո քաղաքական դասավորությունը վերջնականապես պարզ դառնա, ու կառավարության կազմը նշանակվի: Նախորդ օրը թղթակիցը հարց է ուղղելլինք Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին` մնալո՞ւ եք Ձեր պոստում: “Չգիտեմ, ոչինչ չգիտեմ”,-ասել է նա: “Բայց Ձեր աչքերի մեջ ներքին անորոշություն ու տագնապ կա` ապագայի հետ կապված”: “Իսկ Ձեր աչքերի մեջ Ձեր հնչեցրած հարցերի պատասխանը կա կարծես”,- իրեն չկորցնելով` հակադարձել է Գ. Խաչատրյանը:




Լրահոս