“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը երեկ համացանցում սենսացիոն տեսանյութ է տարածել: Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը “Հայր մեր”-ն արտասանում է կիսատ-պոատ: Նշված տեսանյութը նկարահանվել 12012 թվականի ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում: Եվ ահա աղոթող կաթողիկոսը չի արտասանում “Հայր մեր”-ի մի հատված` “որպես և մենք թողումք մերոց պարտապանաց”: Տարածված տեսանյութի վերաբերյալ երեկ հնչող կարծիքներից մեկն էլ այն էր, որ տեսանյութը մոնտաժված է, սակայն Մայր աթոռը ողջ օրը լռություն պահպանեց: Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին ուղղված “ՀԺ”-ի հեռախոսազանգերը անպատասխան են մնացել, իրենք ևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեկան: “Ի դեպ, “Հայր մեր”-ն իմանալ-չիմանալու թեման արդիական էր նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքում: 15-ամյա վաղեմության հանրահայտ տեսանյութում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե ալբանացի է, արդարացնելու համար, թե ինչու ինքը չգիտի “Հայր մերը”: Ինչ վերաբերում է Կաթողիկոսին, ապա հոգևոր հովիվի համար “Հայր մերը” կիսատ արտասանելը, մեղմ ասած, խայտառակություն է”,- եզրափակել է թերթը:
ՀԺ.Կաթողիկոսի համար Հայր մերը կիսատ արտասանելը, մեղմ ասած, խայտառակություն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ