ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հնարավո՞ր է` երբեւէ կենսաթոշակային ֆոնդը սնանկանա, թե՞ դա այնպիսի կառույց է, որը պաշտպանված է նմանատիպ գործընթացներից:

Պավել Նիկոյան (43 տարեկան, ուսուցիչ)  


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ո՛չ, կենսաթոշակային ֆոնդը չի կարող սնանկանալ, քանի որ այն չի համարվում իրավաբանական անձ: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սնանկացումը չի նշանակում կենսաթոշակային ֆոնդի սնանկացում: Կառավարչի սնանկության դեպքում կենսաթոշակային ակտիվները չեն վտանգվում, քանի որ դրանք մասնակիցների սեփականությունն են եւ կառավարչի գույքի մաս չեն կազմում: Կառավարչի սնանկության դեպքում դրանք շարունակում են առանձնացված հաշվառվել ֆոնդի պահառուի կողմից, որոնք ենթակա չեն նաեւ պահառուի սնանկացման ռիսկին, որն էլ օրենքով սահմանված ժամկետում ֆոնդը փոխանցում է այլ ֆոնդի կառավարչի:

Սոցիալական ապահովության պետական
ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ սոցիալական ապահովության ծառայությունը կտրուկ հերքում է ցանկացած պարագայում սնանկացման հավանականությունը, բայց հարկ է հաշվի առնել այն նախադեպը, երբ փողն է կտրուկ արժեզրկվել, եւ ֆոնդում եղած գումարն իրականում, անփոփոխ մնալով, գրոշի արժեք է ստացել:




Լրահոս