«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը կարծում է, որ պետք է մասնակցել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և ոչ ասել:
«Պետք է ոչ քվեարկել: Այո քվեարկել կնշանակի այո ասել անկախության կորստին, այո ասել վերարտադրությանը», – ընդգծեց նա:
Անդրադառնալով պատգամավոր Ռուստամ Գասպարյանին, Պետրոսյանը նշեց, որ վերջինս չի մասնակցում դաշինքի նիստերին: «Առայժմ իր հետ համագործակցությունը սառեցված է», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան