Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ներկա էր նաեւ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, որը ո՛չ ՀՀԿ-ական է, ո՛չ պաշտոնյա: Ինչպես պարզվեց, եկել էր իր բիզնեսն ապահովագրելու համար: Նա շփվում էր հատուկենտ մարդկանց հետ, զրուցում էր շատ կարճ, ու ակնհայտ երեւում էր, որ անտրամադիր էր: Երբ լրագրողներն ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին հիշեցրին, որ քիչ առաջ զրուցում էր մի գործարարի հետ, որը «Ժողովուրդ»-ի լրագրողին խուլիգանի պես վիրավորել, ապա նաեւ դատի է տվել թերթին՝ պահանջելով 6.2 մլն դրամ, Արզաքանցյանը բարձրաձայն հետաքրքրվեց. «Խաչի՞կ, իրոք դատի ես տվե՞լ լրագրողին»: Սակայն «X գրուպ»-ի սեփականատերը Մարզահամերգային համալիրի աստիճաններն իջնելիս ձեւացնում էր, թե չի լսում Արզաքանցյանին եւ նրան ուղեկցող լրագրողներին: Նա ձգտեց փախչել, որպեսզի գլուխն ազատի:
ԽԱՉԻԿՆ ԷԼ ԷՐ ԵԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ