Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրագիտության եւ մայր ցուցակի բաժնի վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանը «Ազատություն» ռ/կ-ին պատմել է, որ Վեհամոր Ավետարանը ժամանակին նախագահի երդման արարողության համար ընտրել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Որովհետեւ դա ամբողջական հնագույն ավետարանն է հայերեն ձեռագրերի շարքում: Կազմի մեջ ամփոփված ամբողջական հնագույն ձեռագիրն է: Թվագրվում է 7-րդ դարով: Իրենից հին առանձին թերթեր ունենք, որոնք մոտավոր, ենթադրական թվագրումով կարող են 5-րդ դարից լինել, 6-ից, 7-ից»,-մեկնաբանել է նա:
ԸՆՏՐԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ