ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ Շիրակի մարզում ռուսական բազայի հսկման տակ գտնվող տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու երեխաների զոհվելու փաստին: Պատգամավորը հարցրեց, թե ինչ-որ մեկը պետք է պատասխան տա այս դեպքի համար, եւ արդյոք կառավարությունը նախատեսում է կանխարգելել հետագա դեպքերը: ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանն էլ ասաց, թե ինքն այդ հարցը քննարկել է այնտեղ տեղակայված ՌԴ 102 բազայի հին եւ նոր հրամանատարների հետ, գտել են համագործակցության եզրեր: Ըստ Օհանյանի` ե՛ւ ինքը, ե՛ւ ՌԴ 102 բազայի հրամանատարությունը որոշում են ընդունել համապատասխան աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին:
ԿԳՏՆԵՆ ՄԵՂԱՎՈՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ