ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի պաշտոնական կայքում հարցում է տեղադրված. ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության ջանքերը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Քաղաքացիների 52.3 տոկոսը անբավարար է գնահատել կառավարության ջանքերը, գերազանց գնահատել է ընդամենը 19.9 տոկոսը: Գործադիրի աշխատանքին բավարար գնահատական է տվել 9.4 տոկոսը, լավ՝ 8.6 տոկոսը, իսկ 8.4 տոկոսն անտարբեր է: Նշենք, որ հարցումը տեղադրված է 2006-ից, եւ մինչ օրս մարդիկ շարունակում են պատասխանել: Հավելենք, որ Կոթին ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է:
ԱՆԲԱՎԱՐԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ