ԼԱՎ Է ԶԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին «Բարեւ Երեւան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրեն լավ է զգում, եւ քիթը, բարեբախտաբար, չի կոտրվել. «Ինձ այդքան հեշտ չէ, այսպես ասած, գործից հանել: Պարզվեց, որ իմ քիթն ավելի պինդ է, քան կարմիր, բերետավորի ծունկը՝ այն էլ չորս անգամ հարվածելուց հետո»:
Հիշեցնենք, որ երեկ Մարտիրոսյանին հրավիրել էին ՀՀ ոստիկանություն՝ ոստիկանի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով: Սակայն Մարտիրոսյանին չի հաջողվել հանդիպել քննիչների հետ. «Իմ եւ քննիչների ժամանակացույցն իրար չհամապատասխանեց, բայց հոգ չէ, վաղը (այսօր-խմբ.), կարծում եմ, հնարավորություն կընձեռվի հանդիպել նրանց: Ցանկացած պարագայում իրավական առումով ես անխոցելի եմ, եթե քաղաքական որոշում չլինի՝ քաղաքական հետապնդում իրականացնել իմ նկատմամբ, որեւէ խնդիր չեմ տեսնում: Իմ գործողությունները բացառապես խաղաղ բնույթի են եղել»:




Լրահոս