ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն պատճառով չեն բարձրացել (տոմսերի գները), որ ինչ-որ մեկը ցանկացել է գները բարձրացնել, ուղղակի «Արմավիա»-ն զսպում էր դրանք… կառավարությունը միշտ կարող է օգնել, բայց… դա կառավարության որոշելիք հարցն է»:

Միխայիլ Բաղդասարով «168 ժամ»

Իհարկե, ամեն դեպքում հրեշտակի դիմակ հագնելը միշտ էլ ձեռնտու է. «Արմավիա»-ն ի՞նչ կապ ուներ տոմսերի բարձր գների հետ, իրենց որ մնար՝ տոմսերն անվճար էլ կտային: Մեղավորը հավանաբար իշխանություններն են, որոնք ավիաընկերության համար անհրաժեշտ պայմաններ չստեղծեցին: Ի դեպ, խոսքը Բաղդասարովի կողմից դեռ ոչ հեռավոր անցյալում շատ սիրելի իշխանությունների մասին է: Հիմա Բաղդասարովն այդ իշխանություններին պետք չէ, ուստի արդեն կարելի է սկսել թեթեւ քննադատել կառավարությանը: Սա դեռ սկիզբն է, եթե գործերն ավելի վատանան, միգուցե ավելի սուր քննադատություննե՞ր էլ լինեն:




Լրահոս