ՀԱՐՑ. Ես աշխատում եմ պետական կառույցում եւ օգտվում սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող գործողություններից: Մտադիր եմ սոցիալական փաթեթով բանկից վարկով գումար վերցնել: Հիմա ուզում եմ իմանալ, թե ինչ տոկոսադրույք է կիրառվում վարկ վերցնելու դեպքում, եւ ինչ տոկոսադրույք՝ սոցիալական փաթեթի գումարների կուտակված միջոցների վրա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բանկերի կողմից սոցիալական փաթեթի հաշվի հիման վրա աշխատողին կարող է տրամադրվել վարկային գիծ սոցիալական փաթեթի շրջանակներում փոխանցումներ կատարելու համար: Տարբեր բանկեր առաջարկում են վարկային գծի տարբեր տոկոսադրույքներ, սակայն դրանք պետք է լինեն ավելի ցածր, քան բանկում գործող սպառողական վարկի տոկոսադրույքն է:
Նշենք, որ սոցիալական փաթեթի գումարների կուտակված միջոցների վրա բանկերի կողմից առաջարկվում են տարբեր տոկոսադրույքներ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման տոկոսադրույքներն էլ գործողներից գրեթե չեն տարբերվում, եւ ստացվում է, որ սոցփաթեթ կոչվածի շրջանակներում մարդկանց հիմա էլ վարկեր են հրամցնում: