ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանմանը, հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր օդային տարածքը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ABC News-ին:
«Թուրքիան, ինչպես և ցանկացած երկիր, իրավունք ունի պաշտպանել իր օդային տարածքը: Այժմ կարևոր է խուսափել կոնֆլիկտի շիկացումից»,-հայտարարել է Օբաման:
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ Սու-24-ի կործանումը չի ազդել Սիրիայում ռուսական ռազմական օպերացիայի ընթացքի վրա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան