ՀՀԿ-ն առաջիկայում եւս նոր կառավարությունը կձեւավորի 2012թ. կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այսինքն` ՕԵԿ-ի հետ: Համենայնդեպս, մինչ օրս ՀՀԿ-ն որեւէ այլ կուսակցության նախարարական պորտֆելներ չի առաջարկել: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ՀՅԴ-ին նախարարական պորտֆելներ առաջարկվել են այս ընթացքում: Պարզվեց` ոչ: Հարցին` եթե առաջարկեն, կհամաձայնեն, Համբարձումյանը կտրուկ պատասխան տվեց. «Բնականաբար ո՛չ»:
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ