«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որևէ առնչություն չունի «Հայոց վահան» նախաձեռնության հետ, և երեկ հաղորդագրություն ենք տարածել, որպեսզի վերանան այդ անորոշություններն ու սխալ ենթադրությունները: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Նորք-Մարաշում տեղի ունեցած զինված խմբի վնասազերծմանը և այն ընդդիմության հետ կապելուն, այս մասին նշեց «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Թե ինչ է տեղի ունեցել, դեռ վաղ է գնահատել, բայց այն, ինչը տեղի է ունեցել, տեսանք, որ մեդիայում փորձ արվեց ներկայացնել որպես ահաբեկչական ակտ: Իրավական առումով` դա վաղաժամ է կապել որևէ ահաբեկչական գործողության հետ: Կարելի է ասել, որ փորձ արվեց մեդիայում ներակայացնել սա մի երևույթ, որը Հայաստանին հնարավորություն կտա գտնվել ահաբեկչության դեմ պայքարող պետությունների շարքում, արհեստածին փորձ էր, և փորձ անողները դարձան ծիծաղի առարկա», – հայտարարեց նա:
Ղուկասյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Հայոց վահան»-ը, 1 տարի է, ֆեյսբուքյան էջ ուներ, ակտիվ գործում էր և, բնականաբար, գտնվում էր ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում: «Այդ առումով բացառվում է, որ սա ինչ-որ պատահական կամ հանկարծակի ի հայտ եկած ինչ-որ մի վտանգավոր խումբ է, որի մասին չգիտեին և նոր իմացան», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան