Ստորագրվել է ՀՀ և Լիբանանի ԶՈւ-երի միջև ռազմական համագործակցության 2016-ի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակներում ս.թ. նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Լ.Այվազյանին ընդունելեն Լիբանանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելել է նաև Լիբանանի ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներ:




Լրահոս