“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Երևանի ավագանու ընտրություններից հետո Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Մելիք Գասպարյանը կվերադառնա իր հին պաշտոնին: Դեռևս 2012թ. մայիսի 21-ին նա իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: “Բայց երբ փորձեցինք Գասպարյանից ճշտել իր ապագային առնչվող հարցը, նա շփոթվեց. “Տեղյակ չեմ”: “Իսկ եթե նման առաջարկ լինի, կհամաձայնե՞քե,-հետաքրքրվեցինք: “Ինձ այնքան բարդ հարց եք հիմա տալիս, ճիշտն ասած, ես հիմա աշխատում եմ, շատ գոհ եմ իմ աշխատանքից: Ինձ համար անակնկալ էր: Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, ոչինչ չեմ կարող ասել”,-նշեց նա: Հիշեցնենք, որ Մ. Գասպարյանը պաշտոնանկությունից 5 ամիս անց նոր պաշտոն է ստացել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում: Նա կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի բարեկամն է”,- գրել է թերթը:
Ժողովուրդ.Նոր Նորքի նախկին թաղապետը կվերադառնա իր հին պաշտոնի՞ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ