Իշխանությունների ճնշումների պատճառով «Չեք անցկացնի»-ի համաժողովը չի կայանա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որը պայքարում է սահմանադրական փոփոխությունների դեմ, նոյեմբերի 30-ի պետք է անցկացներ «Ոչ»-ի երիտասարդական ֆորում, որը  չի կայանա, քանի որ իշխանությունների կողմից ճնշումներ են առկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց, որ հյուրանոցի անձնակազմը բաց տեքստով ասել է, որ իրենց հրահանգված է եղել չեղյալ հայտարարել ֆորումը:

«Մեզ ասացին, որ հրահանգ է եղել վերևից, որ դահլիճ չտրամադրեն մեզ: Իրենք էլ վախեցել են վտանգել իրենց բիզնեսը»,- հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս