Պատգամավորների աշխատավարձերը տալու համար բյուջեում փող չկա. իշխանությունը չգիտի՝ ինչպես լուծի խնդիրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետբյուջեի միջոցների բացակայության պատճառով իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը: Արդեն իսկ հայտնի է, որ ԱԺ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երեւույթ կլինի, քանի որ այն մշտապես վճարվել է:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ֆինանսական դժվարությունների վերաբերյալ լուրի իսկությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հիմա հնարավոր չէ կանխատեսել, քանի որ աշխատավարձերը վճարելու ժամանակը չէ դեռ: Այլ հարց է, եթե աշխատավարձերի ժամանակը լինի, եւ չվճարվի: Այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչու չի վճարվել: Բայց դրա ժամանակը չի եկել: Ոչ մի խնդիր չկա»: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս