![](https://armlur.am/wp-content/uploads/2015/11/1000422158.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են Փարիզում ընթացող կլիմայի փոփոխության հարցով համաժողովի շրջանակներում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Հանդիպումն ավարտվել է, այն տևել է կես ժամից ավել:
Նշվում է, որ հանդիպումը կայացել է փակ դռների հետևում:
Ավելի վաղ Կրեմլում հայտնել են, որ Փարիզում ընթացող համաժողովի շրջանակներում Պուտինը չի հանդիպի Էրդողանի հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան