ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության իր ցանկության մասին՝ իսլամիստների դեմ պայքարի համար:
Ընդ որում, նա նշել է, որ «չի կարող պատկերացնել պայմաններ», որոնց համաձայն ցամաքային օպերացիա կսկսվի Իրաքում կամ Սիրիայում:
«Պետք է պայքարել Ասադի և իսլամիստների դեմ: Կարծում եմ, որ կարելի է հստակեցնել իրավիճակն ու ռուսներին համագործակցության հրավեր անել: Ես այսպես կդիմեի նրանց. մեզ անհրաժեշտ է եթե ոչ ձեր ակտիվ աջակցությունը, այլ գոնե զիջումներ ահաբեկիչների դեմ պայքարում մեր գործողությունների հանդեպ»,-Քլինթոնի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քլինթոնի խոսքով՝ եթե ռուսական կողմը համաձայնության գա, ԱՄՆ-ն միայն ուրախ կլինի:
Խոսելով Սիրիայում անօդաչու գոտի ստեղծելու հնարավորության մասին՝ Քլինթոնը նշել է, որ մտադիր է իրականացնել դա և տեղեկացնել այդ մասին ռուսական ռազմատիեզերական ուժերին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան