ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ՝ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում և քաղաքի մոտակայքում բնակվող ամերիկահայերը ԱՄՆ-ի Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ամենամյա ապրիլքսանչորսյա ուղերձին ընդառաջ անցկացված բողոքի ցույցի ընթացքում հորդորել են Միացյալ Նահանգների կառավարությանը դադարեցնել Թուրքիայի կողմից ցեղասպանության իրականացման ժխտմանը ցուցաբերվող հանցակցությունը”:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, որի համաձայն բողոքի ցույցը կազմկակերպել է Հայ երիտասարդաց միության “Անի” մասնաճյուղը՝ Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վաշինգտոնի տարածաշրջանային հանձնաժողովի կազմում ընդգրկված ամերիկահայ կազմակերպությունների հետ համակարգմամբ:




Լրահոս