Ռոնալդուն խաղադաշտում ավելին է անում, քան Մեսսին. Լոպես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը, ով ներկայումս պաշտպանում է իտալական «Միլան»-ի գույները, համեմատություն է անցկացրել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսի միջև: Լոպեսը կարծում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն ավելի լավ է աշխատում դաշտում:

«Ինձ համար աշխարհի ամենալավ ֆուտբոլիստը համարվում է Ռոնալդուն: Մեսսին հիանալի խաղային որակներով է օժտված, սակայն Ռոնալդուն խաղադաշտում ավելին է անում: Ես Ռոնալդուի հետ մի թիմում եմ խաղացել, և նա ինձ շատ լավ էր վերաբերվում: Նա և Մեսսին ֆուտբոլային այլմոլորակայիններ են», – Լոպեսին է մեջբերում Marca-ն:




Լրահոս