ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնավարումը կսահմանափակվի 12 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործադիր կոմիտեն հավանություն է տվել կազմակերպության բարեփոխումների կոմիտեի առաջարկին, որով ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնավարումը կսահմանափակվի 12 տարով. հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

«Նախագահի լիազորությունների առավելագույն ժամկետը կարող է լինել 3 անգամ` 4 տարուց ոչ ավելի»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում:

Նույն սահմանափակումն առաջարկվում է նաև ՖԻՖԱ-ի վերահսկողական, իրավաբանական, աուդիտորական մարմինների և խորհրդի համար, որը ստեղծվելու է գործկոմի փոխարեն:




Լրահոս