Խորհրդարանական վերնախավը չգիտի ինչպես վարվել Զարուհի Փոստանջյանի հետ. ՀՀԿ-ականները նրան «հանգստացնելու» ելքեր են փնտրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում եւ հատկապես խորհրդարանի ՀՀԿ-ականների շրջանում արդեն երկու օր է՝ գլուխ են կոտրում, թե ինչպես անեն, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ագրեսիայով լեցուն ելույթները կանխեն: Խորհրդարանական վերնախավը հասկացել է, որ անընդհատ Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելը լուծում չէ: ՀՀԿ-ականները նույնիսկ ինչ-ինչ ուղիներ են փնտրում, որպեսզի կարողանան Փոստանջյանին ընդհանրապես արգելել մասնակցել ԱԺ նիստերին, կամ նրան ելույթի իրավունք չտալ:

Բայց միաժամանակ իրենք էլ գիտակցում են, որ ԱԺ կանոնակարգը նման հնարավորություն չի տալիս, եւ միակ «սանկցիան», որը կարող են կիրառել, խոսափողն անջատելն է մնում: Բայց մյուս կողմից էլ ամեն անգամ, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը Սերժ Սարգսյանի եւ իշխանության վերնախավի հասցեին հերթական կոպիտ արտահայտությունը կամ անեծքն է հնչեցնում, ՀՀԿ-ականների նյարդերը տեղի են տալիս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս