Եթե հաշմանդամներն իրար շնորհավորում են էդ տոնին, ինչի՞ ես չշնորհավորեմ. Գաբրիել Ղազարյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել էր Հաշմանդամների օրվա կապակցությամբ, ինչը քննադատության արժանացավ մամուլում եւ հասարակության կողմից։ Նա իր ուղերձում, մասնավորապես, ասել էր․ «Շնորհավորում եմ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ նրանց լինել ակտիվ, նախաձեռնող եւ իրենց կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման եւ հզորացման գործին»: Երեկ մեր հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա այդ շնորհավորանքը, նախարարը պատասխանեց․ «Ես զարմանում եմ էն մարդկանց, լրագրողների վրա, որ իմ ասածը չեն հասկացել»։ Ապա բացատրեց, որ ինքը Հաշմանդամների օրվա կապակցությամբ է շնորհավորել, ոչ թե հաշմանդամներին։

«Եթե դա իրենց օրն է, բնականաբար, ես միանում եմ էդ օրվան։ Չէ՞ որ դա պարզ ա, դրանից էն կողմ պարզ բան կա՞։ Ինչի՞ ա պետք շուռ տալ»։

Մեր դիտարկմանը, թե քննադատության տրամաբանությունն այն էր, որ դա ուրախալի, դրական փաստ չէ, որ մարդիկ կան, ովքեր հաշմանդամ են, ու պետք չէր նրանց շնորհավորել, Ղազարյանն ասաց․ «Բա եղա՞վ դա։ Եթե հաշմանդամներն իրար շնորհավորում են էդ տոնին, ինչի՞ ես, օրինակ, չշնորհավորեմ։ Ես իրենց հետ եմ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս