Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում 58-ամյա Արևշատ Բաղդասարյանը, վարելով ЗИЛ բեռնատար մակնիշի 63 ՍՏ 800 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշեն-Մասիսի ճանապարհը կապող կամրջից 300 մետր դեպի Նուբարաշենի վարչական տարածք դուրս է եկել դեպի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց երթևեկող Opel մակնիշի 11 ԼՏ 298 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Opel-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են “Էրեբունի” բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողին վթարի վայրում հավաքվածները հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդն ու ուղևորները զինվորական սպաներ էին, որոնց ինքնությունը ոստիկանությունը պարզում է: