ՀԱԼԵՊՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է 2 ՀԱՅ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հալեպի քրիստոնեական և հայաշատ թաղամասերում ապրիլի 29-ի կեսօրին տեղի ունեցած պայթյունների հետևանքով երկու հայեր թեթև վնասվածքներ են ստացել: Այս մասին “Արմենպրես”-ի հետ զրույցում տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ ինը պայթյունները տեղի են ունեցել Սուլեյմանիա, Համիդիա, Ազիզիա, Նայալի թաղամասերում, որոնց հետևանքով թաղամասերը նյութական վնասներ են կրել:
Սուլեյմանիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել է շենքերից մեկի տանիքի վրա, որտեղ հավանաբար վառելանյութ է եղել: Անմիջապես աշխատանքներ են տարվել կրակը մարելու ուղղությամբ: Ռեյիսյանի խոսքով` պայթյունների հետևանքով ընդհանուր առմամբ չորս մարդ զոհվել է, ևս քսանը` վիրավորվել: Ապրիլի 29-ի երեկոյան իրավիճակը նշված թաղամասերում արդեն իսկ հանգիստ է եղել:
 
Ինչ վերաբերում է այսօր Հալեպում տիրող իրավիճակին, մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, չնայած առկա խնդիրները մնում են չլուծված:




Լրահոս