Նեգրեդոն մերժել է «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական «Վալենսիա»-ի հարձակվող Ալվարո Նեգրեդոն մերժել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը:

Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ցանկանում էր կես տարով վարձակալել 30-ամյա ֆուտբոլիստին, սակայն վերջինս պատասխանել է մերժմամբ:

Նեգրեդոն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր համար դժվար կլինի հայտնվել կատալոնական ակումբի  մեկնարկային կազմում:




Լրահոս