Dorians-ը Եվրատեսիլին ընդառաջ համերգ կտա Կոպենհագենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Եվրատեսի” երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող “Դորիանս” ռոք-խումբը մայիսի 10-ին համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` “AmagerBio” ակումբում:
 
1600 հանդիսատեսի համար նախատեսված ակումբում տարեկան տեղի է ունենում մոտ 125 համերգ: Համերգը կկայանա Դանիայում ՀՀ դեսպանության եւ Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
 
Իսկ մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում “Դորիանսը” հանդես կգա 11 համարի տակ` ներկայացնելով Lonely Planet երգով, որի հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:




Լրահոս