Մայիսի 3-ը խոսքի ազատության միջազգային օրն է: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը հռչակում է, որ խոսքի ազատությունը հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու և ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար: “Մայիսի 3-ը թերևս հերթական առիթն է ինքներս մեզ հարց տալու, թե Հայաստանում որքանով է ազատ մամուլը: Եթե խոսքի ազատությունը համեմատենք ոչ վաղ անցյալում գոյություն ունեցող խորհրդային կայսրության հետ, ապա անհամեմատ ազատ ենք. ի վերջո, կան ընդդիմադիր լրատվամիջոցներ: Բայց եթե համեմատենք արևմտյան զարգացած երկրների հետ, ապա դեռ շատ քայլեր ունենք ազատության հասնելու համար: Եվս մեկ կարևոր արձանագրում, վերջին շրջանում իշխանությունների` առաջին հայացքից ընդամենը տնտեսական ոլորտը կարգավորող քայլերը, ավելի կոնկրետ` կառավարության նախաձեռնությամբ ընդունված “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքը, պարզապես մահակ է անցանկալի լրատվամիջոցներին ֆինանսապես նեղելու և փակելու համար”,- գրել է “Ժողովուրդը”:
Ժողովուրդ. Մայիսի 3-ը խոսքի ազատության միջազգային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ