Այսօր երեւանում կկայանան արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում կբացվեն 464 ընտրատեղամասեր: Քաղաքացիները կկարողանան քվեարկել ժամը 08:00-20:00-ը: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է:
Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, “Բարեւ Երեւան” դաշինքը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴաշնակցությունը, “Օրինաց Երկիրը” եւ “Առաքելությունը”:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի 195 հոգուց բաղկացած ընտրացուցակով, որը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության ցուցակն ընդամենը մեկ թեկնածուով է պակաս ՀՀԿ ցուցակից։ 194 հոգանոց ցուցակը գլխավորում է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
ՀՅԴ ավագանու ընտրացուցակը բաղկացած է 65 հոգուց, որը գլխավորում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
“Բա՛րև, Երևան” կուսակցությունների դաշինքն ընտրություններին կմասնակցի 64 հոգանոց ընտրացուցակով. այն գլխավորում է “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
“Հայ ազգային կոնգրեսը” կմասնակցի 42 հոգուց բաղկացած ցուցակով. այն գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
“Օրինաց երկիր” կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը. ցուցակը բաղկացած է 105 հոգուց։
“Առաքելություն” կուսակցության ընտրացուցակը բաղկացած է 29 հոգուց, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը։