Շենգավիթի 11/12 ընտրատեղամասում գտնվող iLur .am-ի թղթակցին ընտրական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ ընտրատեղամասում փակցված է եղել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Հանձնաժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պահանջել են հանել Ս. Սարգսյանի լուսանկարը: Հանձնաժողովն ի վերջո որոշում է կայացրել թղթով ծածկել այն: Իսկ 11/13 տեղ-ում iLur .am-ի թղթակցից պահանջել են անձնագիր, քանի որ լրագրողի վկայականը՝ լուսանկարով, կնիքով ու ստորագրությամբ, համարել են անձը չհաստատող փաստաթուղթ և պահանջել են, որ լրագրողն ապացուցի, որ լուսանկարում հենց ինքն է պատկերված: Այնուհանդերձ, երկար բանակցություններից հետո, iLur .am-ի թղթակցին հաջողվել է մնալ ընտրատեղամասում և հետևել ընտրության ընթացքին:
Հիշեցնենք, որ լրագրողի վկայականը՝ լուսանկարով, կնիքով և ստորագրությամբ, համարվում է անձը հաստատող փաստաթուղթ: