ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես էդ կազմակերպության հիմնադիրներից եմ եղել 10 տարի առաջ, հետո` 5-6 տարի առաջ, էլ առնչություն չունեմ… Ես տեղյակ չեմ՝ ի՞նչն են փոշիացրել, ո՞ր բյուջեն են փոշիացրել, ինչի՞ եք կարծում, որ փոշիացրել են»:

Լեւոն Մարտիրոսյան 1in.am

Խոսքը ժամանակին Լեւոն Մարտիրոսյանի կողմից հիմնադրված «Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ-ի մասին է, որը, ըստ շրջանառվող լուրերի, բավական խոշոր դրամաշնորհներ է ստացել ՀՀ պետբյուջեից եւ փոշիացրել այդ գումարները: Հայտնի շոումենի՝ պատգամավոր դարձած եղբայրը, իհարկե, պատգամավորական սովորույթի համաձայն, միանգամից հագնում է անմեղության դիմակը: Լավ, եթե ինքը 5-6 տարի է՝ ոչ մի առնչություն չունի այդ կազմակերպության հետ, ապա ինչո՞ւ է փորձում էլի պաշտպանել՝ ասելով, թե ինչի եք կարծում, որ փոշիացրել են: Իսկ ինչո՞ւ է Լ. Մարտիրոսյանը կարծում, որ չեն փոշիացրել, չէ՞ որ ինքը կապ չունի դրա հետ:




Լրահոս