Բերման ենթարկվածներից չորսն ազատ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ բողոքի ակցիա կատարած հինգ քաղաքացիներին ազատ են արձակվել: Այդ մասին հայտնում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Նրանց արձակեցին, քանի որ հնարավոր չեղավ հիմնավորել նրանց կողմից սպառնալիք հնչեցնելու կամ գույք վնասելու որևէ հանգամանք: Սակայն բերման ենթարկվածներից Գրիգոր Եղնուկյանին կրկին բերման են ենթարկում՝ այս անգամ արդեն վարչական իրավախախտման համար, պատճառաբանելով, որ նա այսօր առավոտյան անպատվել է ոմն ոստիկանի: Ի դեպ՝ Գրիգոր Եղնուկյանն ԱՄՆ քաղաքացի է:

Հայաստանում մարդը և քաղաքացին ոչ մի արժեք չունեն, նրանք գտնվում են հանցավորության և խեղկատակության միջակայքում, ուստի ժամն է որոշում կայացնելու, որ այսպես այլևս չի կարելի»,- հայտնում է նա:




Լրահոս