![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/8c4c2568207baac15c4feda5e4711ecb.jpg)
Այսօր՝ հունվարի 7-ին, հանգուցյալների հիշատակությանն օր է՝ Մեռելոց: Այն ոչ աշխատանքային է:
Այսօր Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի, այնուհետև մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին: Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ անվանակոչությամբ:
Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ: