Այսօր նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյի մահվան օրն է: Իրական անունը` Աշոտ Հակոբի Մալաքյան, ծնվել է 1920 թվականի հոկտեմբերին, մահացել 2002 թվականի հունվարի 11-ին:

Վերնոյն իր առաջին ֆիլմն նկարահանել է 1948 թվականի Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին): Բայց Վերնոյը Հայաստանում հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով, որոնք իր կենսակրագան ֆիլմերն են: Ա պատմում է Հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։

Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է՝ «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։

 




Լրահոս